79 քաղաքացիական անձ և ոստիկան դիմել է բուժօգնության Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով․ ԱՆ
12.06.2024,
23:03
Ժամը 22։15–ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ժամը 22։15–ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Նշենք, որ այսօր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ։

