374 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 48251–ի

24.09.2020, 11:00
374 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 48251–ի, կատարվել է 3913 թեստավորում
374 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 48251–ի
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք, ընդհանուր` 48251։

Նշենք, որ սեպտեմբերի 23–ին գրանցվել էր 210 նոր դեպք։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 43266: Փաստացի բուժվում է 3748 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը` 272235 (+3913): Մահացել է, ցավոք, 945 մարդ (+3):–0–