20 տարվա մեջ առաջին անգամ. Հայաստանում փետրվարին ծիրանենի է ծաղկել (ՖՈՏՈ)
15.02.2021,
14:00
20 տարվա մեջ առաջին անգամ. Հայաստանում փետրվարին ծիրանենի է ծաղկել. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հրապարակել է ծիրանենու լուսանկար, որը ծաղկել է փետրվարին։
«Ես արդեն 20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, և չեմ հիշում մի դեպք, որ փետրվարի կեսերին հանրապետության որևէ կետում ծիրանենին ծաղկեր», – նշել է Սուրենյանը` հրապարակելով լուսանկար Facebook–յան իր էջում։
Նա նաև նշել է, որ նկարն արվել է փետրվարի 15–ին Սյունիքում` Նռնաձորում, Լուսանկարի հեղինակը Մկրտիչ Բոյաջյանն է։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի ողջ տարածքում գրանցվում է փետրվարի համար անսովոր տաք եղանակ։ Ջերմաստիճանը գրանցում է բազմամյա ռեկորդներ և կլիմայական ցուցանիշով համապատասխանում է մարտի երկրորդ տասնօրյակին։ Բայց, օդերևութաբանների կանխատեսմամբ, փետրվարի 18–ից հետո հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով։–0–