Հափշտակվել է շուրջ 2․64 մլն դրամ. կոռուպցիոն դեպք է բացահայտվել Գյումրու հիվանդանոցում (ՎԻԴԵՈ)
25.07.2019,
21:24
Ոստիկանությունը կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտել վերաբերյալ ԱԱԾ-ի օպերատիվ տեղեկությունների հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտել վերաբերյալ ԱԱԾ-ի օպերատիվ տեղեկությունների հիման վրա։
Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենը, 2011-2018 թվականների ընթացքում ՀՀ Առողջապահության նախարարության հետ ամեն տարի կնքել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծառայությունների մատուցման պայմանագրեր։
Որպես սանիտար և բուժքույր աշխատելու համար տնօրենը աշխատանքային պայմանագրեր է կնքել երկու կնոջ հետ, որպես էլեկտրիկ՝ համատեղության կարգով նաև բանվոր, դռնապահ և վարորդ է աշխատանքի ընդունել նաև մի տղամարդու։
Տարբեր ամիսների կանայք բացակայել են Հայաստանից, իսկ տղամարդը որպես վարորդ, դռնապահ ու բանվոր չի աշխատել։
«Տնօրենը համապատասխան տեղեկագրերում նրանց հաճախելիության վերաբերյալ կեղծ տվյալներ է նշել, կազմել կեղծ հաշվետվություններ, դրանք ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարություն ու ֆինանսավորում ստացել»,– նշվում է հաղորդագրությունում։
Արդյունքում խաբեությամբ հափշտակվել է շուրջ 2․640․000 դրամ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն։ -0-