Երևանի վարչական շրջաններից մեկի բնակիչները 10 ժամ ջուր չեն ունենա
14.08.2019,
20:47
Երևանի վարչական շրջաններից մեկի որոշ հասցեներում օգոստոսի 15–ին ջրամատակարարումը կդադարեցվի։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի վարչական շրջաններից մեկի որոշ հասցեներում օգոստոսի 15–ին ջրամատակարարումը կդադարեցվի։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
«Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 15-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան 4, 7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Շահինյան փող. 5-րդ նրբանցքի և 12-րդ պոլիկլինիկայի ջրամատակարարումը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ -0-