10-րդ փորձից Հայաստանի առաջին նախագահին հաջողվեց քվեարկել

02.04.2017, 15:36
Հայաստանի առաջին նախագահը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը կիրակի քվեարկեց իր ընտրատարածքում:
10-րդ փորձից Հայաստանի առաջին նախագահին հաջողվեց քվեարկել

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առաջին նախագահը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը կիրակի քվեարկեց իր ընտրատարածքում: 

«Ես քվեարկեցի և կատարեցի իմ քաղաքացիական պարտքը», - ասաց նա լրագրողներին՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունից հետո:

Ընդ որում, ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թցթակիցը, քվեարկության ժամանակ Տեր-Պետրոսյանի մոտ տեխնիկական խնդիրներ ծագեցին, երբ նույնականացնող սարքը չճանաչեց նախկին նախագահի մատնահետքերը: Այդ իսկ պատճառով նա ստիպված եղավ հերթող սարքի վրա դնել բոլոր տասը մատները:

Անսարքությունների հնարավոր պատճառների մասին լրագրողների հարցին Տեր-Պետրոսյանը կատակեց՝ «գյուղատնտեսական աշխատանքների հետևանքով»:  

Ավելի վաղ նման տեխնիկական խնդիրներ գրանցվել էին գործող նախագահ Սերժ Սարգսյանի քվեարկության ժամանակ, ինչպես նաև, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավարներից մեկի՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի մոտ:

Կիրակի հանրապետությունում մեկնարկել են վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում է հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։-0-