1մլն դոլարի տուգանք` կովկասյան ընձառյուծ ոչնչացնելու դեպքում. կառավարությունն ընդունեց օրենսդրական փաթեթը

10.05.2019, 15:58
1մլն դոլարի տուգանք` կովկասյան ընձառյուծ ոչնչացնելու դեպքում. կառավարությունն ընդունեց օրենսդրական փաթեթը:
1մլն դոլարի տուգանք` կովկասյան ընձառյուծ ոչնչացնելու դեպքում. կառավարությունն ընդունեց օրենսդրական փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Կովկասյան ընձառյուծի ոչնչացման համար տուգանքն առաջարկվում է ավելացնել` հասցնելով 500 մլն դրամի, ուրբաթ կառավարության նիստի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Загружается новость ... "Лево"

Կառավարությունն ուրբաթ նիստի ժամանակ ընդունեց  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

«Նախատեսվում է կրիտիկական վիճակում գտնվող կովկասյան ընձառյուծի համար որսի ոչնչացման դեպքում պատճառած վնասի սակագինը սահմանել հարյուր միլիոն դրամ (մոտ 207,5հազ. դոլար)` ներկայիս 3 միլիոն դրամի (մոտ 6հազ. դոլար) փոխարեն, իսկ հատուկ պահպանվող տարածքներում իրականացված որսի համար` 500մլն դրամ (մոտ 1մլն դոլար)», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով, այս քայլերն ուղղված են ընձառյուծների պոպուլյացիայի պահպանմանը ողջ եվրոպական տարածաշրջանում։–0–