ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված զորհանդեսն ավարտվեց ռազմական ավիացիայի թռիչքով և Պատվո պահակախմբի վաշտի հանդիսավոր շարաերթով։
Կործանիչները գունազարդեցին երևանյան երկինքը հայկական եռագույնի գույներով, այնուհետև Պատվո պահակախմբի վաշտը հանդես եկավ հանդիսավոր շարաերթով։
Զորահանդեսին ներկայացվեցին «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համակարգերը, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, «Տոչկա-Ու» և «Էլբրուս» մարտավարական հրթիռային համակարգերը, С-300 զենիթահրթիռային համալիրները, 152-մմ «Գիացինտ» թնդանոթը` կրակի բարձր հեռավորությամբ, ռադիոէլեկտրոնային պայքարի կայաններ, տանկեր, հետևազորի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայաններ, հակատանկային և դաշտային հրետանի, «Գրադ» ՀԿՌՀ-ներ, WM-80, ՀՕՊ համակարգեր, հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր:
Չորեքաբթի՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է ակախության 25-ամյակը:
Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում