478.29
7.18
454.86
-273
Եղանակը Երևանում
Հայ

Զգուշացե՛ք կեղծիքից. Հայաստանում «կեղծ» բժիշկներ են հայտնվել

14:20
14 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ պարզելու որպես բժիշկ ներկայացած անձանց կողմից խաբեությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները, տուժած անձանց շրջանակը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել առ այն, որ Լոռու Գուգարք գյուղում ինչ-որ անձինք, ներկայանալով որպես բժիշկներ, հերթագրել, ապա բժշկական՝ համակարգչային հետազոտության են ենթարկել տարբեր բնակիչների՝ համապատասխան վարձատրության դիմաց՝ չունենալով բժշկի մասնագիտություն։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Խարդախություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար:

Հաղորդագրության համաձայն, նախնական քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Գեղահովիտ գյուղի և Եղվարդ քաղաքի երեք բնակիչներ, ներկայանալով որպես բժիշկներ, մատչելի գներով բժշկական հետատոզման ենթարկելու պատրվակով, նախապես հերթագրել են մարզի մի շարք բնակիչների, այնուհետև «Rofes» սարքի միջոցով կազմակերպել նրանց առողջության համակարգչային հետազոտումը, իբրև հայտնաբերել հիվանդություններ և կատարել դեղորայքային նշանակումներ՝ նշված անձանցից հափշտակելով գումար: Քրեական գործով 12 անձ ճանաչվել է տուժող։

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք անձի՝ Ա.Մելոյանին, Ա.Թադևոսյանին և Ն.Մուրադխանյանին, 2016 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով», - հաղորդում են գերատեսչությունից։

Քննությամբ պարզվել է, որ համապատասխան մասնագիտացում չունեցող անձանց կողմից բժշկական հետազոտման են ենթարկվել նաև այլ տարածքների բնակիչներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նշված երեք անձանց գործողություններից տուժած անձանց իրական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:02
17 Մայիսի 2022
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը վաճառակետերում ապառիկ վարկեր տրամադրելիս հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստորագրել փաստաթղթերը թվային ձևաչափով
15:28
17 Մայիսի 2022
Լոռիում խորտկարանի տերը կանանց 1000 և 5000 դրամ է տվել հաճախորդների հետ սեռական հարաբերություն ունենալու համար. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)
Լոռիում խորտկարանի տերը կանանց 1000 և 5000 դրամ է տվել հաճախորդների հետ սեռական հարաբերություն ունենալու համար. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՎԻԴԵՈ
13:52
17 Մայիսի 2022
Ավտոբուսային պարկի 80%–անոց թարմացում, վճարում QR կոդով և քարտերով. տրանսպորտային ի՞նչ նորամուծություններ են սպասվում Երևանում
Ավտոբուսային պարկի 80%–անոց թարմացում, վճարում QR կոդով և քարտերով. տրանսպորտային ի՞նչ նորամուծություններ են սպասվում Երևանում
13:47
17 Մայիսի 2022
Երևանում աննախադեպ թվով ակտիվիստներ են բերման ենթարկվել
Երևանում աննախադեպ թվով ակտիվիստներ են բերման ենթարկվել
12:30
17 Մայիսի 2022
Երևանում փակ փողոցներ չկան, 5–7 րոպեում բացվել են. ոստիկանություն
Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանում փակ փողոցներ չկան, 5–7 րոպեում բացվել են
11:44
17 Մայիսի 2022
Երևանում բերման ենթարկված ակտիվիստների թիվը հասավ 286–ի
Երևանում բերման ենթարկված ակտիվիստների թիվը հասավ 286–ի
11:00
17 Մայիսի 2022
Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել անհնազանդության ակցիաների 155 մասնակցի
Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել անհնազանդության ակցիաների 155 մասնակցի
19:59
16 Մայիսի 2022
Մետրոյի «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, խախտվել է երթևեկության գրաֆիկը
Մետրոյի «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, խախտվել է երթևեկության գրաֆիկը
19:48
16 Մայիսի 2022
Հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքը հանվելու՞ է. ԱՆ-ն պարզաբանում է
Հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքը հանվելու՞ է. ԱՆ-ն պարզաբանում է
15:17
16 Մայիսի 2022
20–ամյա զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են նրա համածառայակիցները
20–ամյա զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են նրա համածառայակիցները
14:23
16 Մայիսի 2022
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
12:42
16 Մայիսի 2022
Ոստիկանները բերման են ենթարկում ընդդիմադիրների ավտոերթերի մասնակիցներին (ՎԻԴԵՈ)
Ոստիկանները բերման են ենթարկում ընդդիմության կազմակերպած ավտոերթերի մասնակիցներին դիտավորյալ խցանումներ առաջացնելու համար. ՎԻԴԵՈ