418.04
4.21
392.6
+9
Եղանակը Երևանում
Հայ

Վանեցյանը հայտնեց, թե ինչպես է պատրաստվում պայքարել ֆեյքերի դեմ

16:23
04 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ինչպես է պատրաստվում կատարել վարչապետ Նիկոլ Փաինյանի հանձնարարությունը` պայքարել ֆեյքերի դեմ:

Այսօր ավելի վաղ Փաշինյանը նիստի ընթացքում հայտարարել է, որ եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է, և նա հույս ունի, որ ԱԱԾ–ն կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ։

«Այսպես կոչված ֆեյքերի հետ պայքարը պետք է լինի շատ զգույշ, մտածված: Եթե հրապարակման մեջ, որը արել է ֆեյքը կամ սովորական անձը, չկա հանցակազմ, ապա իրավապահ մարմիններն առիթ չեն ունենա ինչ-որ գործողություններ անել: Եթե կա, ապա ԱԱԾ-ն և մնացած իրավաահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն հանցագործությունը», - ասաց նա:

Հարցին, թե ինչ են ի նկատի ունենալու «մանիպուլյացիա» հասկացության տակ`Վանեցյանն ասաց, որ դա սոցկայքերում անանուն կամ անհայտ օգտատերերի կողմից արված հայտարարությունները, հրապարակումները կամ թեմաներն են, որոնք նպատակ ունեն ձևավորել այնպիսի տրամադրություն, որը կարող է հանգեցնել որոշակի հետևանքների:

«Չեմ ուզում բառախաղի մեջ մտնել, սակայն հավաստիացնում եմ, որ այդ գործընթացն իրականացվելու է շատ զգույշ, և ոչ մի դեպքում չի խախտվի խոսքի ազատությունը», - ասաց նա:

ԱԱԾ տնօրենը խնդրեց մի փոքր ժամանակ տրամադրել, որպեսզի հնարավոր լինի կողմնորոշվել, թե ինչ մեթոդներով է իրականացվելու այդ պայքարը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը