Տաքսու վարորդը` Գերմանիայի դեսպանի հատուկ հյուր

19.07.2017, 17:50
Տաքսու վարորդն իր մեքենայում գտել էր դեսպանի անձնական բջջային հեռախոսը։  
Տաքսու վարորդը` Գերմանիայի դեսպանի հատուկ հյուր

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի ՀՀ -ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հատուկ հյուրն էր տաքսու վարորդ Սուրեն Սողոյանը։

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան Facebook–ի էջի հաղորդագրության համաձայն, տաքսու վարորդն իր մեքենայում գտել էր դեսպանի անձնական բջջային հեռախոսը և այն բերել դեսպանություն։

«Դեսպան Քիսլերն անչափ ուրախացավ այդ մեծ անակնկալի համար և սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին»,– ասված է հաղորդագրության մեջ։-0-