Պաշտպանության նախարար. ՌԴ–ի հետ 200մլն դոլարի վարկային համաձայնագրով սպառազինության մատակարարումն ամբողջությամբ ավարտված է
22.07.2018,
22:17
200մլն դոլարի հայ–ռուսական վարկային համաձայնագրով սպառազինության մատակարարումն ամբողջությամբ ավարտված է, կիրակի լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 200մլն դոլարի հայ–ռուսական վարկային համաձայնագրով սպառազինության մատակարարումն ամբողջությամբ ավարտված է, կիրակի լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Загружается новость ... "Лево"
«200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է», – ասաց Տոնոյանը։
2015 թ.–ի հունիսին ստորագրվել է համաձայնագիր ՌԴ–ի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի պետական արտահանման վարկ տրամադրելու մասին ռուսական արտադրության սպառազինություն ձեռք բերելու նպատակով։ 2017 թ.–ի հոկտեմբերի 24–ին ստորագրված միջկառավարական համաձայնագրով, Ռուսաստանը հայկական կողմին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար։–0–