437.27
4.41
404.32
-8
Եղանակը Երևանում
Հայ

Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը. Փաշինյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին (ՎԻԴԵՈ)

20:10
20 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Ջերմորեն շնորհավորելով Ազգային անվտանգության մարմինների աշխատողներին և վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի նորագույն պատմության մեջ մեր ազգային անվտանգության մարմիններն ընդհանրապես և ձեզնից յուրաքանչյուրն անհատապես իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման, նրա անվտանգության ապահովման գործում։ Դա ծավալուն, երբեմն կամ շատ հաճախ չերևացող, բայց խիստ կարևոր աշխատանք է և գործունեություն»։ 

Նրա խոսքով, ժամանակակից աշխարհի մարտահրավերները բարդ են և բազմազան։ Դրանք ենթադրում են աշխատանքի անընդհատ և դինամիկ կատարելագործում։ 

«Հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության դեմ պայքարը, հասարակական կարգի պահպանությունը, մեր սահմանների վերահսկումն աշխատանքի հսկայական ճակատ են, որ դուք պահել ու պահում եք պատվով։

Հայաստանում այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները փոխել են ողջ հասարակության կյանքը։ Մենք ազգովի վերաիմաստավորում ենք մեր անցած ճանապարհը և ուղենշում ապագան։ Այս համատեքստում Ազգային անվտանգության ծառայությունն ստանձնել է առանձնահատուկ դերակատարություն հատկապես օրինականության պահպանման և կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք կասկած չունենք, որ կոռուպցիայի առկայությունը և հատկապես դրա տարածումը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է։ Այն լրջագույն մարտահրավեր է մեր երկրի և ժողովրդի համար», – ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը։ 

«Այսօր մենք կառուցում ենք որակապես նոր պետություն, նոր հասարակություն։ Նոր Հայաստանում պիտի բացառվեն կոռուպցիան և կաշառակերությունը, հանցագործություն կատարած անձանց անպատժելիությունը, պաշտոնական դիրքի չարաշահումները և ընդհանրապես այն ամենը, ինչ խեղաթյուրում է ժողովրդավարության բուն էությունը։ Մեզանում նախկինում ընդունված չի եղել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խոսել մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից։ Այսուհետ խոսելու ենք, որովհետև սահմանադրական կարգի պահպանություն նշանակում է առաջին հերթին պաշտպանել ժողովրդի իշխանությունը հնարավոր բոլոր ոտնձգություններից։ Մեր հեղափոխության դավանած արժեքները բառացի գրված են մեր երկրի Սահմանադրության մեջ։ Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը։ Իշխանության որևէ այլ աղբյուր բացի Հայաստանի քաղաքացիներից չկա և չի կարող լինել։ Հիշե՛ք, կոռուպցիան պարզապես փող ուտելը չէ։ Համակարգային կոռուպցիան ամենաուղղակի կերպով կապված է իշխանությունը ժողովրդից խլելու և ապօրինաբար պահելու գործընթացների հետ։ Մենք ձեզ հետ միասին և մեր ողջ հասարակության հետ դա թույլ չենք տալու», – ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Նա ուրախությամբ արձանագրել է, որ ի վերջո Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնք միջազգային հանրության միաձայն գնահատականով համապատասխանում են ժամանակակից առաջատար չափանիշներին: 

«Տոնական օրերին ընդունված չէ խոսել խնդիրների մասին, բայց քանի որ մենք իմաստավորում ենք նաև մեր պատմությունը, հարկ եմ համարում ընդգծել, որ, ցավոք սրտի, Հայաստանում իրավապահ մարմինները ժամանակ առ ժամանակ ներգրավված են եղել երկրում քաղաքական հետապնդումներ իրականացնելու գործին, և հիմա նույնպես մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, կասկածներ քաղաքական հետապնդումների և այլնի մասին: Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել այն փաստը, որ մեր երկրից և ընդհանրապես իրավապահ համակարգից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ կոմպոնենտ: Պետական մարմինները, անվտանգության մարմինները, իրավապահ մարմինները չպիտի լինեն, ի բնե չպիտի հնարավորություն ունենան դառնալու հաշվեհարդարի գործիք գործող իշխանությունների ձեռքին: Եվ ազգային անվտանգության ծառայության, ընդհանրապես իրավապահ մարմինների յուրաքանչյուր աշխատող պետք է համոզված լինի, որ իր գործողությունները բխում են օրենքից, համապատասխանում են օրենքին, ծառայում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքի, մեր երկրի, պետության և ժողովրդի շահերին: Այս սահմանում է, որ պիտի տեղի ունենա մոտեցումը, որ վետերանների միության հարգելի նախագահն անվանեց գթասրտություն: Ըստ էության, եթե միջնադարյան գթասրտությունը թարգմանենք ժամանակակից տերմինաբանությամբ՝ կհանգենք հենց այս ձևակերպումներին՝ օրինականություն, օրենքի պաշտպանություն, արդար և անկախ դատական համակարգի կայացում և ընդհանրապես քննության և քննչական պրոցեսների անաչառություն, որովհետև, եթե միջնադարում մարդկանց ճակատագրերը կախված էին կառավարիչների անձնական, անհատական որոշումներից, ապա մենք պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծենք, որ որևէ անհատի կամքով՝ լինի վարչապետ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն կամ որևէ այլ պաշտոնյա, որևէ մեկի նկատմամբ որևէ դատավճիռ չկայացվի: Սա է մեծագույն խնդիրը և որևէ կասկած չկա, որ մենք նվիրված ենք այս գաղափարին և այս տեսլականին», – ասել է Փաշինյանը։ 

Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել այն ծառայությունների համար, որոնց շահառուն և նպատակը եղել է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը:

«Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ անձնական երջանկություն, անփորձանք ծառայություն և հաջողություններ ձեր դժվար, սակայն պատվաբեր գործում», – նշել է Նիկոլ Փաշինյանը։ 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և որոշումներով Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են պետական պարգևներով, վարչապետի շնորհակալագրերով և հուշամեդալով: Արիության հուշամեդալով պարգևատրվել են՝ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Շահումյանը: Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են՝ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Դաշյանը, ԱԱԾ Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Սամվել Հայրապետյանը, Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ, գնդապետ Սարգիս Հովհաննիսյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հայկ Անանյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արամ Առաքելյանը, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արտաշես Սարոյանը: Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել է Ազգային անվտանգության ծառայության պայմանագրային-իրավական վարչության պետ, գնդապետ Արտեմ Դադոյանը, Երախտագիտության մեդալով՝ ԱԱԾ սուրհանդակային կապի վարչության պետ, գնդապետ Արման Եփրեմյանը: ԱԱԾ մարմինների աշխատողի օրվա առթիվ ԱԱԾ մի խումբ ներկայացուցիչներ խրախուսվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ