Պարզվել է Վարդավառի այգու լճում հայտնաբերված 35–ամյա կնոջ ինքնությունը

07.09.2017, 14:48
35-ամյա կինը, ով բնակվել է իր տատիկի և մայրիկի հետ, ունեցել է անձնական բնույթի խնդիրներ:
Պարզվել է Վարդավառի այգու լճում հայտնաբերված 35–ամյա կնոջ ինքնությունը
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 35-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ:

Загружается новость ... "Лево"

2017թ. սեպտեմբերի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդավառի այգու արհեստական լճում հայտնաբերվել է իգական սեռի դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մահացած կինը Երևան քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1982թ.: Արտաքին զննությամբ կնոջ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախնական տվյալներով՝ 35-ամյա կինը, ով բնակվել է իր տատիկի և մայրիկի հետ, ունեցել է անձնական բնույթի խնդիրներ:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը), և ձեռնարկվում անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:–0–