ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 3–7) կարևոր նորությունների հնգյակը։
Հայաստանի հավաքականը հսկայական ցատկ է կատարել FIFA-ի վարկանիշային աղյուսակում։
ՀՀ կառավարությունը երկարացրեց հանգստյան օրերը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ։
«Տարոն Ավիա» ավիաընկերությունն ապրիլի 26–ից ուղիղ չվերթեր է իրականացնելու Դոնի Ռոստով– Գյումրի ուղղությամբ։ Միաժամանակ հայտնի դարձավ, որ նույն ավիաընկերությունը ապրիլի 26–ից սկսում է Սամարա–Գյումրի կանոնավոր չվերթերը։
Հայաստանի բնակիչները կկարողանան տեսնել 2014 JO25 աստերոիդը, որին գիտնականներն անվանում են «տիեզերական հրեշ»։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով։–0–