ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Տարոն Ավիա» հայկական ավիաընկերությունն ապրիլի 26–ից սկսում է Սամարա–Գյումրի կանոնավոր չվերթերը, հաղորդում է
ՏԱՍՍ–ը` հղում անելով Սամարայի «Կուրումոչ» միջազգային օդանավակայանին։
«Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ, չորեքշաբթի օրերին։ Չվերթերն իրականացվելու են Boeing 737-500 ինքնաթիռներով», – նշել են մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Սամարայից ուղիղ չվերթեր էին իրականացվում միայն դեպի Երևան։
Նախօրեին Դոնի Ռոստովի միջազգային օդանավակայանը հայտարարեց, որ ապրիլի 26–ից «Տարոն Ավիան» սկսելու է ուղիղ չվերթեր իրականացնել դեպի Գյումրի։
«Տարոն Ավիա» ավիաընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին։ Ընկերությունը Հայաստանից ավիաչվերթեր է իրականացնում դեպի ռուսական խոշոր քաղաքներ։–0–