ՀՀ կառավարությունը երկարացրեց հանգստյան օրերը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ

06.04.2017, 13:41
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշեց երկարացնել հանգստյան օրերը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ։
ՀՀ կառավարությունը երկարացրեց հանգստյան օրերը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշեց երկարացնել հանգստյան օրերը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ։

Ինչպես նիստի ժամանակ նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Սուրբ Հարությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է (այս տարի այն նշվում է ապրիլի 16-ին, խմբ.):

«Հաշվի առնելով մեր ավանդույթները` եկեղեցական տաղավար տոների հաջորդ օրը ննջեցյալների գերեզմանները այցելելը, կառավարությունը տեղափոխում է Սբ. Հարության տոնին հաջորդող երկուշաբթին` ապրիլի 17-ը շաբաթ` մայիսի 6-ին», - ասաց Հարությունյանը:

Որոշումը հիմնավորվում է նրանով, որ այդպիսով կառավարությունը հնարավորություն կտա քաղաքցիներին հաջորդ օրը այցելել ննջեցյալների շիրիմներին։

Վերջին տարիներին կառավարությունն ավանդաբար ոչ աշխատանքային է հայտարարում Հինգ տաղավար տոներին հաջորդող Մեռելոցները։

Մեռելոց հիշատակի օրը հաջորդում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի վերափոխման տոն, Խաչվերաց տոն։

Նախատեսվում է, որ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող յուրաքանչյուր օրը ոչ աշխատանքային է լինելու։

Հաշվի առնելով, որ այս տոները շարժական են, կառավարությունը տարին հինգ անգամ առանձին որոշումներ կընդունի։ -0-