Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

14.01.2017, 10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • Հունվարի 11–ին Երևանի կենտրոնի բակերից մեկում երիտասարդի դի էր հայտնաբերվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դա սպանություն է։ Մեկ օր անց ՀՀ ՔԿ–ն հաղորդագրություն տարածեց` ներկայացնելով սպանության հանգամանքներն ու նշելով, որ կասկածյալը ձերբակալվել է։ Նույն օրը հայտնի դարձան ողբերգության այլմանրամասներ։

  • Այս շաբաթ ՀՀ ՔԿ–ն հայտնեց, որ բացահայտվել է դեկտեմբերին Երևանի բանկոմատից կատարված հափշտակության փորձը, ձերբակալվել է ՔԿՀ-ի աշխատակից։

  • Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարցման միջոցով ընտրել են դեկտեմբեր ամսվա ընթացքում թիմի լավագույն գոլը: Լավագույնն է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» հետ խաղում: Միաժամանակ Մխիթարյանը մրցանակ է ստացել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար։

  • Ուրբաթ կազմակերպվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այս տարվա առաջին մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա հայտարարեց, որ հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։ Վարչապետը նաև նշել է, որ առկա տնտեսական կապերն օգնում են իրեն հարաբերություններ հաստատել ռուսական կողմի հետ։ Միաժամանակ, Կարեն Կարապետյանը խոսել է նաև հանրապետությունում գոյություն ունեցող մենաշնորհների մասին։

  • ՀՀ վարչապետը խոսել է Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի մասին։ Կառավարության ղեկավարը հայտնել է, որ վտանգավոր չի համարում այդ հարցը` նշելով, որ վրացական կողմը չի կարողանա դադարեցնել գազի տարանցումը Հայաստան, քանի որ դա վերաբերում է միջազգային իրավունքին, իսկ եթե հանկարծ վթար լինի, ապա Հայաստանում գազ, ամեն դեպքում, կլինի։–0–