Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում

13.01.2017, 13:37
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։

«Վերջին տարիներին ես եղել եմ Հայաստանի քաղաքացի, բնակվել եմ Երևանի սահմաններից դուրս։ Արդյո՞ք, դա սահմանափակում է ՀՀԿ ընտրացուցակներում ընդգրկվելու հնարավորությունս։ Դրա պատասխանն առայժմ չգիտեմ։ Եթե սահմանափակում է, ապա ես ցուցակներում չեմ լինի»,– ասաց Կարապետյանը։

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանն ավելի վաղ ասել էր, որ եթե Կարապետյանը չընդգրկվի կուսակցության համամասնական ցուցակում, ապա խորհրարանական ընտրություններից հետո կմնա վարչապետի թեկնածու։

Հայաստանի Սահմանադրության` 2015 թվականին փոփոխված 48-րդ հոդվածի համապատասխան, պատգամավոր կարող է ընտրվել 25 տարեկանը լրացած ցանկացած անձ, ով վերջին 4 տարիների ընթացքում եղել է միայն ՀՀ քաղաքացի և բնակվել է Հայաստանում, ունի ձայնի իրավունք և տիրապետում է հայերենի:

Միաժամանակ, կառավարության կայքում հրապարակված կենսագրության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2011-2016 թթ.-ին բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել «Գազպրոմ» ընկերությունում, հետևաբար, կարելի է ենթադրել, որ վերջին հինգ տարվա մեջ նա Հայաստանում չի բնակվել: -0-