Հայտնի է նախօրեին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դանակահարության պատճառը. նոր մանրամասներ

12.01.2017, 15:31
Հայտնի է նախօերին Երևանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում  տեղի ունեցած 18-ամյա ուսանողի սպանության հնարավոր պատճառը:
Հայտնի է նախօրեին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դանակահարության պատճառը. նոր մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի է նախօերին Երևանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում տեղի ունեցած 18-ամյա ուսանողի սպանության հնարավոր պատճառը:

Ինչպես հաղորդում է «Փաստինֆոն», հայտնի է դարձել, որ դեռևս տարիներ առաջ ֆիզմաթ դպրոցում միասին սովորած մի քանի ընկերներ, ովքեր ներկայում ԵՊՀ-ի ուսանողներ են, հանդիպել են զրուցելու, նրանցից մի քանիսը համակուրսեցիներ են, իսկ մյուսները՝ այլ ֆակուլտետի ուսանողներ:

Այս հանդիպման ժամանակ 17-ամյա Րաֆֆին ընկերներին պատմել է, որ մասնակցել է օլիմպիադայի և արժանացել մրցանակի՝ ստանալով 10 000 ՀՀ դրամի չափով Երևանում գործող գրախանութներից գրքեր ձեռք բերելու հավաստագրեր:

Ողբերգական դեպք Երևանում. կենտրոնի բակերից մեկում հայտնաբերվել է երիտասարդի դի>>
 
Սակայն Րաֆֆին ընկերների հետ այս լուրի մասին կիսվելուց հետո կեսկատակ կեսլուրջ իր աղջիկ ընկերներից մեկին ասում է, որ կարող է հավաստագիրը տալ իրենց կուրսեցի «դոդիկներին»` նրանք գիրք վերցնեն, գումարն էլ փոխանցեն իրենց:

Ինչպես հաղորդում է կայքը, Րաֆֆիի այս արտահայտությանը որևէ մեկն այդ պահին չի արձագանքել, սակայն հետագայում այն լուրջ քննարկման առիթ է դարձել, և աղջկա համակուրսեցիներից մեկը որոշել է պարզաբանում պահանջել այդ արտահայտությունն արած երիտասարդից:

Եվ հենց այս հարցի պարզաբանման շուրջ էլ մի խումբ պատանիներ հանդիպել են, վիճաբանության ժամանակ կրքերն այնքան են թեժացել, որ երիտասարդներից մեկը, ում մոտ դանակ է եղել, դրանով հարվածել է Վահեին և Րաֆֆիին, ինչի հետևանքով վիճաբանությունը հանդարտվել է տարածքում գտնվող քաղաքացիների հորդորների շնորհիվ:

Իսկ երբ դանակահարվելուց հետո Վահեն ուշագնաց է եղել ու վայր ընկել, ներկաները շտապ օգնություն են կանչել, սակայն մինչև այն ժամանել է, Վահեն մահացել է, իսկ Րաֆֆիին տեղափոխել են հիվանդանոց:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ Քննչական կոմիտեի ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում սպանությունը բացահայտվել է, կասկածյալը ձերբակալվել է: -0-