Ողբերգական դեպք Երևանում. կենտրոնի բակերից մեկում հայտնաբերվել է երիտասարդի դի

11.01.2017, 16:05
Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ողբերգական դեպք Երևանում. կենտրոնի բակերից մեկում հայտնաբերվել է երիտասարդի դի
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց 28 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են երիտասարդ տղայի մահվան հանգամանքները և նրա ինքնությունը։

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երիտասարդ տղան մահացել է դանակի հարվածից կամ հարվածներից, սակայն դա պարզ կլինի դատաբժշկի զննումից հետո։

Ըստ տեղեկությունների՝ 1 մարդ էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։–0–