ՀՀ վարչապետ. «Ես միլիցիոներ չեմ»
13.01.2017,
17:55
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ այս տարվա իր առաջին ասուլիսի ժամանակ կոչ է արել ԶԼՄ–ներին «իրեն չսարքել միլիցիոներ»։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ այս տարվա իր առաջին ասուլիսի ժամանակ կոչ է արել ԶԼՄ–ներին «իրեն չսարքել միլիցիոներ»։
ՊԵԿ–ը նախորդ տարվա նոյեմբերին օգնել էր ներկրողներից մեկին, ով խնդիրներ ուներ Ռուսաստանից բանան ներկրելիս և դիմել էր ՊԵԿ–ին։ Տեղական ԶԼՄ–ների հաղորդմամբ, բանանը Հայաստանում մենաշնորհային դիրքով ներկրում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը։
«Մենք հրապարակել ենք բանան, շաքարավազ ներկրողների ցանկը։ Ես ի՞նչ է պետք է իմանամ բոլոր բանան ներկրողներին։ Ինձ համար կարևոր չէ` պատժվել է, արդյոք, ներկրմանը խոչընդոտող անձը, ինձ համար կարևոր է, որպեսզի այլևս խոչընդոտներ չլինեն։ Եվ այս պահին նման օրինակներ չկան։ Եթե կան, ասեք», – նշեց Կարապետյանը։
Նրա խոսքով, նման խնդիրների լուծման համար կան հատուկ ատյաններ, և դա չի ներառվում նրա պարտականությունների շրջանակում։
«Եկեք տարբերենք մենաշնորհը շուկայում գերիշխող դիրք զբաղեցրած տնտեսվարողներից։ Ելնելով մեր շուկայի ծավալներից` երեք–չորս դերակատարներից մեկը կարող է զբաղեցնել գերիշխող դիրք առանց ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ», – ասաց Կարեն Կարապետյանը։
Նա այդ ամենը վտանգավոր չի համարում վերահսկման մեխանիզմի առկայության դեպքում։ Իսկ մենաշնորհի դեմ պայքարելու համար, վարչապետի կարծիքով, հարկավոր է ստեղծել արդար, հավասար և թափանցիկ պայմաններ բոլորի համար։–0–