ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարցման միջոցով ընտրել են դեկտեմբեր ամսվա ընթացքում թիմի լավագույն գոլը:
Լավագույնն է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» հետ խաղում:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլ էր խփել «Սանդերլենդի» հետ խաղում։
86–րդ րոպեին հայ կիսապաշտպանը գնդակը «կարիճի հարվածով» ուղարկեց հակառակորդի դարպաս Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո։ Խաղի ավարտից գրեթե 30 րոպե առաջ փոխարինման դուրս եկած Մխիթարյանի գոլն օգնեց «ՄՅու»–ին հաղթանակ գրանցել 3։1 հաշվով։
Երկրորդ և երրորդ հորիզոնակներում նույնպես հայ ֆուտբոլիստի խփած գոլերն են ուկրաինական «Զարյայի» և Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղերում:–0–