Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

01.12.2018, 10:30
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • Սասուն Միքայելյանը նախընտրական հանրահավաքի ժամանակ նշել է, որ թավշյա հեղափոխությունն արցախյան պատերազմից ավելի կարևոր է համարում։ Այս հայտարարությանն արձագանքել էին մի շարք հասարակական ու պետական գործիչներ, այդ թվում` Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն ու Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը։ Այս իրավիճակին միջամտեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ոմանք մի վատ ձևակերպված նախադասության վրա որոշել են քաղաքական «աչոկներ» հավաքել, և նա դա թույլ չի տալու։

  • Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարեց, որ մինչև 2024 թ.–ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ «Վեոլիա ջուր» ընկերությունն իր հերթին տարածեց հայտարարություն` նշելով, որ մինչև 2025 թ.-ը Հայաստանում ջրի սակագինը չի փոխվի։

  • Սոցցանցերի հայկական հատվածում հայտնվել են օգտատերերի գրառումներ մանդարինների մասին, որոնք մտավախություն են առաջացնում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է պարզաբանել ստեղծված իրավիճակը։