Հայաստանի կառավարությունը քաղաքացիներին long weekend է նվիրում

17.03.2016, 13:52
Հայաստանի քաղաքացիներին long weekend է սպասվում։
Հայաստանի կառավարությունը քաղաքացիներին long weekend է նվիրում

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քաղաքացիներին long weekend է սպասվում։

Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ որոշվեց մարտի 27–ին նշվող Ս. Հարության տոնին հաջորդող երկուշաբթին` մարտի 28–ը, հայտարարել ոչ աշխատանքային և այն տեղափոխել ապրիլի 2–ին։

Ինչպես տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, արդեն պատրաստ են Հայաստանի տոնացույցում նախատեսված փոփոխությունները, որոնք կքննարկվեն համապատասխան գերատեսչությունների հետ։

«Կվերանայվեն որոշ տոնական օրեր` Հայաստանի քաղաքացիներին տարվա ընթացքում երկու երկար weekend–ներ տրամադրելու համար, այսինքն` չորս ոչ աշխատանքային օր անընդմեջ», – ասաց Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում նշվում է հինգ տաղավար տոն, որոնց հետևում են Մեռելոց օրեր։ –0–