Խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ազգային անվտանգության համար. վարչապետը մեկնաբանել է Թրամփին «շնորհավորելու» մասին կեղծ լուրերը

04.01.2020, 23:58

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է մամուլում շրջանառվող կեղծ լուրերին այն մասին, իբրև նա շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար»: Վարչապետն այս մասին հայտնել է իր Facebook-յան էջում:

«Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում եւ դառնում օրվա թրենդ: Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում եւ դառնում որոշ ուժերի հակահայկական ներշնչանքի աղբյուր»,- գրել է Փաշինյանը:

Այս օրինակը բերելով՝ վարչապետը նշել է, որ «խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար»

Վարչապետի գնահատմամբ, սա այն «դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»: -0-