Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ․ քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերությունները

05.06.2025, 15:10
Փաշինյանը Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ․ քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ 

Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։