Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

21.05.2016, 12:49
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որն առաջինն էր ապրիլյան մարտական գործողություններից հետո։ Հանդիպման արդյունքում կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ–ն կձևավորի կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան քննել ԼՂ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը։ Սարգսյանը Ալիևի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարեց, որ հայկական պատվիրակությունը մեկնել էր Վիեննա, որպեսզի պարզի, թե կա՞, արդյոք, ղարաբաղյան խնդրի լուծման համար այլ ելք, քան պատերազմը` հույս հայտնելով, որ շփման գծում իրավիճակն ավելի հանգիստ կլինի։ Իսկ Ստեփանակերտում կարծում են, որ Վիեննայում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման շնորհիվ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները դուրս են գալիս կոմայից։ Միաժամանակ, նախօրեին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցը` նվիրված ԼՂ հիմնախնդրին։

  • Դորտմունդի «Բորուսիան» հույս ունի, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի հեռանա ակումբից`հայտնելով ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։ Լուրեր են շրջանառվում, որ Գերմանիայի առաջնությունից հետո Մխիթարյանը կտեղափոխվի Անգլիա։

  • Առաջին հայուհին նվաճել է Էվերեստի բարձունքը։ Հայուհի Իռենա Խարազովան, ռուսաստանցիների խմբի կազմում, նվաճել է աշխարհի գագաթը` Էվերեստը։

  • Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ։

  • Երևանում տեղի է ունեցել ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել էԵվրասիական նախագծի և Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված Չինաստանի նախաձեռնության կապակցմանն ուղղված աշխատանքները։ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևըհայտարարել է, որ ԵՏՄ պետությունները չպետք է բաց թողնեն ասիական երկրների հետ համագործակցության հնարավորությունը։ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով` ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը կարող է հաստատվել Մինսկում կայանալիք Միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ։ –0–