ՀՀ նախագահն ու ԱՄՆ փոխնախագահը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը
20.05.2016,
20:34
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրներ:
Երկուստեք կարևորվել է Վիեննայում մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:
Կողմերը միակարծիք են եղել, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության միջնորդական ջանքերի շրջանակում:–0–