ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանն իր Facebook–յան էջում տեղեկացրել է, որ 3–12–րդ դասարանների աշակերտների դասերը կսկսվեն հունվարի 9–ին։
«Սիրելի աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, հուսով եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հասցրեցիք ոչ միայն մի լավ հանգստանալ, այլ նույնիսկ կարոտել հարազատ կրթօջախներին: Ուսումնական այս կիսամյակում բոլորիդ մաղթելով հաջողություններ՝ ուզում եմ հիշեցնել, որ 3-12-րդ դասարանների աշակերտների դասերը կսկսվեն հունվարի 9-ին, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների դասերը` հունվարի 23-ին», – նշել է Լուսինե Մարգարյանը։
Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն:
Մարգարյանի խոսքով, այս պահին ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում