Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

29.07.2017, 10:30
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (հուլիսի 24–28) կարևոր նորությունների հնգյակը։

  • Նախորդ շաբաթ հայտնաբերվեց  Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի դին, ով օրեր առաջ հայտարարվել էր անհետ կորած։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խորհրդականը սպանվել է առանձնակի դաժանությամբ։ Երկու օր անց ՀՀ ՔԿ–ն ներկայացրեց սպանության մանրամասները` հայտնելով, որ Սիմոնյանին սպանել է նրա կինը։ Գերատեսչությունը, միաժամանակ, ներկայացրեց սպանության մանրամասներն ու դրդապատճառը։

  • Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության փորձնական ծրագիրը կգործարկվի 2017 թ.–ի սեպտեմբերից։ Համապատասխան օրինագիծը ՀՀ կառավարությունն հաստատեց հինգշաբթի կայացած հերթական նիստի ընթացքում։

  • Ազգությամբ թուրք տղամարդը, անցնելով Արաքս գետը, ապօրինի հատել է ՀՀ սահմանը։

  • ՀՀ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է 33–ամյա զինծառայողի դին` գլխի շրջանում վնասվածքով։

  • Երևանում տատիկի անզգուշության հետևանքով 2–ամյա թոռնիկը պատշգամբից ցած է ընկել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեխայի վիճակը ծանր կայուն է, նա վիրահատության կարիք ունի, դեռ բուժում է նշանակված։–0–