Տատիկը երեխային անզգուշաբար գցել է պատշգամբից

28.07.2017, 11:18
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Տատիկը երեխային անզգուշաբար գցել է պատշգամբից
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ծարավ աղբյուր փողոցի տներից մեկից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել երկամյա երեխա` «պոլիտրավմա» ախտորոշմամբ։

Загружается новость ... "Право"

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, նշված հասցե մեկնած ոստիկանները պարզել են, որ նշված տան 2-րդ հարկի պատշգամբի մոտ երեխայի տատիկի՝ 54-ամյա Ա. Ս.-ի անզգուշության հետևանքով փոքրիկն ընկել է պատշգամբից։ Ըստ shamshyan.com կայքի, տատիկը, ով Չարենցավանից հյուր էր եկել, օրորելիս է եղել երեխային։ -0-