ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է երկրի համար կարևոր մի շարք հարցերի։ Նախագահը, մասնավորապես, նշել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի ժամկետները, խոսել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների 2 հիմնական ուղղությունների մասին։ Երկրի ղեկավարը նաև նշել է տարկետման իրավունքի մասին օրենքի փոփոխությունների դրական կողմերը։ Հարցազրույցում Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև սեփական ծրագրերն ու ապագա կառավարության տեսլականը։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ամանորյա արձակուրդների կրճատման օրինագծին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց` նշելով, որ ԱՄՆ քաղաքացին փորձել է ահաբեկչություն կազմակերպել Հայաստանում, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
ՀՀ ԱԳՆ–ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը 2018 թվականի գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների։ ՀՀ ԱԳ նախարարի այս հայտարարության հենց հաջորդ օրը Թուրքիայի արտաքին գերատեսչությունը ևս հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը և պատրաստ է դրանք վավերացնել բարենպաստ քաղաքական մթնոլորտի դեպքում` չնայած հայկական կողմի` դրանց նկատմամբ բացասական վերաբերմունքին։
Հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինել իտալական «Ինտեր»–ի կիսապաշտպանի հետ։ Մոուրինյուն մասնավորապես հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանն ամենից քիչն է վաստակել թիմում խաղալու իրավունք։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթին նշել է, որ Հենրիխ Մխիթարյանի խնդիրները շուտով կլուծվեն։ Նրա խոսքով, Հենրիխը մեծ պրոֆեսիոնալ է, աշխատասեր ֆուտբոլիստ։–0–
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին