435.48
4.36
404.42
+2
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ քաղաքացին փորձել է ահաբեկչություն կազմակերպել Հայաստանում. ԱԱԾ

11:16
14 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն։

Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Ռ.Ք.-ն Հայաստանի Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու, բնակչությանն ահաբեկելու, վախի մթնոլորտ ձևավորելու, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելու նպատակով ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվան կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն, նշված հետևանքների իրական սպառնալիքներ ստեղծելուն ուղղված հրկիզումներ, պայթյուններ և հանրավտանգ այլ գործողություններ իրականացնելու համար մարդկանց հավաքագրելով փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների:

Բացի այդ, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ նույն անձը խորհուրդներով, ցուցումներով, ինչպես նաև միջոցներ տրամադրելով նախապատրաստել է հանցակիցների միջոցով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում:

Դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել նշված անձին՝ նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի և ահաբեկչության նախապատրաստության համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-223-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու փորձ) և 35-217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ահաբեկչության պատրաստում) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Նկատի ունենալով, որ մեղադրյալը հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի, բնակվում է ԱՄՆ-ում, պարզվել է նրա բնակության վայրը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված տվյալները փոխանցվել են ԱՄՆ իրավասու մարմիններին՝ նախապատրաստվող հանցագործությունները կանխելու նպատակով:

Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են միջոցներ ՀՀ-ում գտնվող Ռ.Ք.-ի հանցակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:–0–  

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
22:37
15 Փետրվարի 2024
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
21:15
15 Փետրվարի 2024
Օհանավանում բնակիչը սեփական տարածքում հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան (ՖՈՏՈ)
Օհանավանում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան․ ՖՈՏՈ
12:28
15 Փետրվարի 2024
Հայաստանում սպառողները կարող են անձամբ հետևել էլեկտրաէներգիայի ծախսին
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» գործարկվել է էլեկտրաէներգիայի հաշվարկի նոր համակարգ
16:08
14 Փետրվարի 2024
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով