+11
Եղանակը Երևանում
Հայ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պաշտպանել է Հենրիխ Մխիթարյանին

18:58
15 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խնդիրները շուտով կլուծվեն:

Ինչպես հայտնում է armtimes.com-ը, այս մասին նա նշել է այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում «Բանանց» ֆուտբոլային ակումբի արհեստական խոտածածկով խաղադաշտերի բացումից հետո: Հայրապետյանն ասել է, որ թեմայի շուրջ շուտով ինքն էլ հայտարարություն կանի:

Այս սեզոնին Մխիթարյանը անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 17 խաղ` դառնալով երկու գոլի և 5 փոխանցման հեղինակ։

Հայրապետյանը ասել է, որ շուտով հայտարարությամբ հանդես կգա այս հարցի շուրջ:

Загружается новость ... "Лево"

«Հենրիխ Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, աշխատասեր, նվիրված ֆուտբոլին: Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որ այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել: Եվ բոլորիդ էլ հայտնի է՝ պատճառն ինչ է, ոչ թե Հենրիխի մարզավիճակը... հրապարակված է բազմաթիվ տեղերում: Մոտ ժամանակներս ինքս էլ կուսումնասիրեմ ու հայտարարություն կանեմ այդ ուղղությամբ: Հենրիխն անպայման կխաղա և կուրախացնի բոլորիս»,- ասել է նա:

Մամուլում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հայ կիսապաշտպանը, հնարավոր է, վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»։ 101 Great Goals–ի տվյալներով, Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է ակումբում ստեղծված իրավիճակից։ Նոյեմբերի վերջին Մոուրինյուն հայտարարել է, որ սկսել է ավելի հազվադեպ խաղադաշտ հանել կիսապաշտպանին այն պատճառով, որ Հենրիխը սկսել է իրեն վատ դրսևորել խաղերում։

Загружается новость ... "Право"

Corriere dello Sport իտալական հրատարակությունն իր հերթին տեղեկացրել է, որ Մխիթարյանը, հնարավոր է, անցնի Միլանի «Ինտեր» վարձակալական հիմունքներով։
Անգլիական Mirror պարբերականը հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանի հեռացումը «Մանչեսթեր Յունայթեդից» կարող է տեղ ազատել գերմանաբնակ թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլի համար։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
13 Սեպտեմբերի 2019
Ասպետ Թադևոսյանը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
Հայազգի Ասպետ Թադևոսյանը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն։
16:29
12 Սեպտեմբերի 2019
Մխիթարյանը լուսանկար է հրապարակել «Ռոմա»–ի խաղացողի կարգավիճակում (ՖՈՏՈ)
Հայաստանի հավաքականի և «Ռոմա»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր ակումբում առաջին մարզումից լուսանկար է հրապարակել։
15:52
12 Սեպտեմբերի 2019
Արդյո՞ք նպատակահարմար է շախմատի ուսուցումը հայկական դպրոցներում. նախատեսվում են քննարկումներ
Պատգամավոր Մխիթար Հայրապետյանը մտադիր է դպրոցներում շախմատի ուսուցման առավելությունների և թերությունների խորհրդարանական քննարկում նախաձեռնել:
21:00
10 Սեպտեմբերի 2019
«Միկի, in Italia կայֆ ա չէ». Բալոտելին հայերեն ողջունել է Մխիթարյանին (ՎԻԴԵՈ)
«Միկի, in Italia կայֆ ա չէ». Բալոտելին հայերեն ողջունել է Մխիթարյանին:
16:52
10 Սեպտեմբերի 2019
Հրապարակվել է Մխիթարյանի պուպուշ լուսանկարը երեխայի հետ Հռոմ մեկնելուց առաջ (ՖՈՏՈ)
Հրապարակվել է Մխիթարյանի պուպուշ լուսանկարը երեխայի հետ Հռոմ մեկնելուց առաջ:
00:32
09 Սեպտեմբերի 2019
Բոսնիա և Հերցեգովինայի մարզիչը հրաժարական է տվել Հայաստանից կրած պարտությունից հետո
Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Եվրո–2020–ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանից կրած պարտությունից հետո։
19:47
08 Սեպտեմբերի 2019
Հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթեց բոսնիացիներին 4:2 հաշվով
Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների հանդիպումն անցկացվեց Երևանի Հանրապետական մարզադաշտում:
21:40
07 Սեպտեմբերի 2019
Հայաստանի հավաքականը կփորձի վաղը ցույց տալ նույն ագրեսիան ու էմոցիաները. Գյուլբուդաղյանց
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոստացել է, որ բոսնիացիների հետ խաղում Հայաստանի հավաքականը ցույց կտա նույն էմոցիոնալ և ագրեսիվ ֆուտբոլը։
00:37
06 Սեպտեմբերի 2019
Հայաստանի հավաքականը մեծ ինքնանվիրում դրսևորեց իտալացիների հետ խաղում. Գյուլբուդաղյանց
Հայաստանի հավաքականը մեծ ինքնանվիրում դրսևորեց իտալացիների հետ խաղում ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրում, ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։
22:17
05 Սեպտեմբերի 2019
Հայաստանի հավաքականը պարտվեց իտալացիներին ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հինգշաբթի սեփական հարկի տակ զիջեց Իտալիայի հավաքականին ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրում։
21:08
05 Սեպտեմբերի 2019
ՈՒԵՖԱ-ն շարունակելու է նպաստել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը (ՖՈՏՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի ընդունել է Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին:
20:40
05 Սեպտեմբերի 2019
1։1. Իտալիայի ընտրանին հավասարեցրեց Հայաստանի հավաքականի հետ խաղի հաշիվը
Իտալիայի հավաքականը հավասարեցրել է հաշիվը Հայաստանի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության J  որակավորման խմբի խաղում։