ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Ժոաու Մարիուի ծառայություններով:
Ինչպես հայտնում է
sport-express.ru-ն, հղում անելով Corriere dello Sport-ին, ակումբները քննարկում են Հենրիխ Մխիթարյանի և պորտուգալացի կիսապաշտպանի փոխանակման հարցը:
Կա տարբերակ, որ ակումբները կես տարով վարձակալության հիմունքներով կփոխանակվեն Մարիուով և Մխիթարյանով: Նշվում է, որ համաձայնագրերը կարող են ստորագրվել մինչև 2017/18 խաղաշրջանի ավարտը, ինչից հետո կողմերը կարող են վերադառնալ լիարժեք տրանսֆերների բանակցություններին:
Загружается новость ...
"Право"
Մխիթարյանն այս խաղաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 17 հանդիպումներում` խփելով երկու գոլ և կատարելով հինգ փոխանցում: Մարիուն անցկացրել է 11 խաղ միլանցիների ակումբում, որոնցում երեք արդյունավետ փոխանցում է կատարել: -0-