Հայտնի է Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ մտած կնոջ ինքնությունը
18.05.2016,
11:14
Հայտնի է նախօրեին Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ մտած կնոջ ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի է նախօրեին Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ մտած կնոջ ինքնությունը։
«Ժամանակ» թերթի հաղորդմամբ` նախօրեին լուրեր տարածվեցին, որ միջին տարիքի մի կին՝ Արմինե Առաքելյան անունով, Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ է մտել ու դուրս չի գալիս։

Շատրվանները չէին գործում։ Ոստիկանները ձեռնաշղթաներով նրա ձեռքերը կապել են, որպեսզի ինքն իրեն չվնասի, գրում է թերթը։

Կինը մտել էր Հանրապետության հրապարակի շատրվանի ավազանը և չէր ցանկանում դուրս գալ>>
Կինը հորդորում էր իրեն հանգիստ թողնել. «Ես գիտեմ՝ ուր եմ գնալու, դուք բոլորդ մնալու եք խավարում, վերանալու եք»։

Ժամեր անց նրան շատրվանների ավազանից դուրս բերեցին և տեղափոխեցին հոգեբուժարան։
«Ավելի ուշ պարզվեց, որ այդ անձը «Մարդ ու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանն է»,– գրում են հոդվածի հեղինակները։–0–