Հայտնի է ԱԺ նոր նախագահի հավանական թեկնածուի անունը

12.04.2017, 11:07
Այս օրերին ակտիվորեն քննարկվում են ԱԺ նախագահի հավանական թեկնածուների անունները։
Հայտնի է ԱԺ նոր նախագահի հավանական թեկնածուի անունը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Այս օրերին ակտիվորեն քննարկվում են ԱԺ նախագահի հավանական թեկնածուների անունները, գրում է «Ժամանակը»։

Մինչ օրս ամենահավանական թեկնածուն համարվում էր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

«Նրա նշանակումը գրեթե հաստատել էր ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշել էր, որ հնարավոր է հենց Կարեն Կարապետյանը նշանակվի ԱԺ նախագահ», – նշում են հոդվածի հեղինակները։

Սակայն, թերթին հասած տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշել է ԱԺ ղեկավար կազմն ամբողջությամբ երիտասարդացնել։

Ըստ այդմ, ՀՀ ԱԺ VI գումարման ԱԺ նախագահ է նշանակվելու ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ Արմեն Աշոտյանը նշանակվելու է ՀՀԿ խմբակցության ղեկավար, գրում է թերթը։–0–