438.46
4.38
402.63
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հասարակությունը պետք է վստահ լինի, որ պետական մարմինները շարունակում են կատարել գործառույթները օրենքի տառին համապատասխան. Կարեն Կարապետյան

14:00
24 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նիստին մասնակցել են փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: 

Կարեն Կարապետյանը նիստի սկզբում անդրադարձ է կատարել մի քանի հրատապ հարցերի, որոնք պայմանավորված են երկրում ստեղծված իրավիճակով:

«Առաջին, ցանկանում եմ դիմել մեր զինված ուժերին և բոլորիս անունից շնորհակալություն հայտնել մեր զինվորներին, սպաներին ու հատկապես մարտական հերթապահություն իրականացնող ուժերին՝ իրենց առաքելությունն ամեն օր անկախ ցանկացած զարգացումից՝ պատասխանատվության բարձր զգացումով և հպարտությամբ կատարելու համար», – նշել է Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով, չպետք է լինի որևէ կասկած ու հատկապես մեր զինված ուժերում, որ մենք զգոն ենք և միասնական։ 

«Պարոն Սարգսյան, վերջին օրերին օպերատիվ տեղեկություններով, որը նաև հանրայնացվել է պաշտոնական հաղորդագրություններով, նկատվում է ադրբեջանական զինված ուժերի և զինվորական տեխնիկայի ակտիվ շարժ դեպի շփման գիծ։ Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ավանտյուրաների ու լարվածության ավելացման դեմ արդեն կոչով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները։ Համակարծիք ենք, որ անհապաղ պետք է թուլացնել այդ լարվածությունը: Այդ հարցի շուրջ այսօր խոսել եմ նաև Արցախի Հանրապետության նախագահ պարոն Սահակյանի հետ», – նշել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ու հավելե, որ ինչպես նախկինում, այսօր էլ հայկական երկու հանրապետությունների քաղաքական ղեկավարությունը և զինված ուժերը պատրաստ են զինադադարի ռեժիմի ցանկացած խախտմանը կամ դրա փորձին՝ համարժեք արձագանքելու և զսպելու գործողությունների։

«Հակառակորդը չպետք է որևէ պատրանք ունենա այս առումով», – ընդգծել է Կարապետյանը։

«Երկրորդը, պարոն Գասպարյան, ոստիկանությունը այս բարդ օրերին ցույց տվեց իր բարձր պրոֆեսիոնալիզմը և հասարակական անվտանգությունը պահպանելու կարողությունները։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ոստիկաններին իրենց նվիրումի, իրենց աշխատանքի և հանդուրժողականության համար:
Միևնույն ժամանակ պետք է հստակ լինի, որ որքան կարևոր է զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում պահպանել հանդուրժողականությունը, ոչ պակաս կարևոր է հասկանալ, որ պարտավոր ենք ցուցաբերել զգոնություն` հասարակական կարգուկանոնն ապահովելու տեսանկյունից։ Այսօրվանից սկսած հասարակական բնականոն կարգը և կանոնները պետք է վերականգնվեն և պահպանվեն։ Երրորդը,  պարո՛ն Կուտոյան, հատուկ ուզում եմ առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության այս օրերի ցուցաբերած զգոնությունը և պարտականությունները պատշաճ կատարելը: Հայտնի է, որ որոշ ուժեր փորձել են օգտվել մեր երկրում առկա ակտիվ գործընթացներից։ Շարունակելու ենք լինել խիստ և վճռական պետական անվտանգության պահպանության հարցերում», – նշել է Կարեն Կարապետյանը։

«Մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ պետական մարմինները շարունակում են կատարել գործառույթները լիարժեք և օրենքի տառին համապատասխան, արտաքին գործընկերները կարող են վստահ լինել, որ Հայաստանը հավատարիմ է մինչ այս ստանձնած իր գործակցային բոլոր պարտավորություններին, իսկ արտաքին մյուս ուժերը պետք է հստակ գիտակցեն, որ մեր կարողությունների ամբողջ համալիրը շարունակում է լիարժեքորեն ապահովել մեր ազգային անվտանգությունը»,-ասել է Կարեն Կարապետյանը:–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Մարտի 2024
Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով․ ԿԳՄՍՆ
9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ
14:58
15 Մարտի 2024
ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց (ՎԻԴԵՈ)
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ
13:41
15 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ․ ՀՀ ԱԳ նախարար
Միրզոյանը հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի
11:59
15 Մարտի 2024
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ․ Սուրենյան
Սուրենյանը հայտնել է, որ այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ
11:30
15 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էին․ պաշտոնատար անձ է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ