Հանգստյան օրերի` հոկտեմբերի 8–9–ի առավել ուշագրավ նորությունները

10.10.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` հոկտեմբերի 8–9–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հանգստյան օրերի` հոկտեմբերի 8–9–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` հոկտեմբերի 8–9–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հոկտեմբերի 7-ի երեկոյան պաշտոնական այցով Երևան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցով երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության նոր սկիզբ կդրվի: Անն Իդալգոն էլ իր հերթին նախ շնորհավորել է Երևանի գալիք տոնն ու նշել է, որ Փարիզի կողմից նույնպես կարևորվում է Երևանի հետ համագործակցության ամրապնդումը, ինչի համար երկուստեք առկա է մեծ ներուժ: Փարիզի քաղաքապետը նաև հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին։

  • Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շաբաթ օրը ջախջախիչ պարտություն կրեց ռումինացիներից Աշխարհի 2018 թ.–ի առաջնության ընտրական փուլի երկրորդ հանդիպման ժամանակ։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ 2018 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ ռումինացիներից 0:5 հաշվով պարտություն կրելուց հետո:

  • Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը նոյեմբերի 12-ին Մոնակոյում ռևանշ մենամարտ է անցկացնելու բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ:

  • Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։–0–