ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հոկտեմբերի 7-ի երեկոյան պաշտոնական այցով Երևան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Փարիզի գործընկերոջը դիմավորել է Երևանի քաղաքապետը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցով երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության նոր սկիզբ կդրվի:
Անն Իդալգոն էլ իր հերթին նախ շնորհավորել է Երևանի գալիք տոնն ու նշել է, որ Փարիզի կողմից նույնպես կարևորվում է Երևանի հետ համագործակցության ամրապնդումը, ինչի համար երկուստեք առկա է մեծ ներուժ:–0–
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման
Այս անգամ գինու սիրահարները հավաքվել էին Հանրապետության 82 հասցեում, ոչ միայն գինու համտեսի, այլև տոնելու սիրված պանդոկի 20 ամյակը: Կովկաս պանդոկը հիմնադրել են Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները. ՎԻԴԵՈ
Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարել են, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է