Գորայք համայնքի բնակիչները տրակտորի օգնությամբ արգելափակել են դատարանի մուտքը (ՎԻԴԵՈ)
13:57
26 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սյունիքի մարզի Գորայք համայնքում դատավորի վճիռից դժգոհ ցուցարարները տրակտորի օգնությամբ արգելափակել են դատարանի մուտքը:
Ինչպես հայտնում է «Զանգեզուր TV»-ն, հունիսի 9-ին համայնքում անցել են տեղական ինքնակառավարման ղեկավարի ընտրությունները, որի ընթացքում 59 քվեաթերթիկ հաշվել են խախտումով: Թեկնածու Արտյոմ Գրիգորյանը բողոքարկել է արդյունքները Վարչական դատարանում և հունիսի 24-ին դատարանն անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքները:
Սակայն, ընտրություններում հաղթանակ տարած Աշոտ Աղաջանյանը չի ճանաչում դատարանի որոշումը և նախօրեին իր կողմնակիցների հետ միասին արգելափակել է դատարանի մուտքը:
Համայնքի ղեկավարի նոր ընտրությունները նշանակված են հունիսի 30-ի վրա:-0-
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։