Ֆինանսների նախարարությունը կտրոհվի առանց աղմուկի

20.02.2016, 12:27
Ամիսներ շարունակ քննարկվող ֆինանսների նախարարության տարանջատման հարցը, hraparak.am-ի աղբյուրների վստահեցմամբ, չի մտնելու ԱԺ, ինչպես ՏԿԱԻՆ-ի տարանջատումը։
Ֆինանսների նախարարությունը կտրոհվի առանց աղմուկի

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամիսներ շարունակ քննարկվող ֆինանսների նախարարության տարանջատման հարցը, hraparak.am աղբյուրների վստահեցմամբ, չի մտնելու ԱԺ, ինչպես ՏԿԱԻՆ-ի տարանջատումը։

«ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» փոփոխված օրենքն ընդունվեց. ՏԿԱԻՆ-ը կվերաբաժանվի>>

«Բանն այն է, որ ֆիննախի տարանջատման արդյունքում ոչ թե նոր նախարարություն է ձևավորվելու, ինչը պետք է հաստատվեր խորհրդարանի կողմից, այլ Պետեկամուտների կոմիտե։ Այս պարագայում «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կարիք չկա։ Դրա համար բավական կլինի կառավարության որոշումը: Այնպես որ չի բացառվում, որ կառավարության առաջիկա նիստերից մեկում այդ հարցը լուծվի»,-գրում է թերթը:-0-