Երկուշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
17 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունվարի 15–ին Երևանի Կենտրոնական հոսպիտալում մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայող։ Միաժամանակ, նույն գերատեսչությունը հաղորդել է, որ հունվարի 16–ին ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է մամուլում քննարկվող լուրերը, որ 2017 թ.-ի ապրիլին` խորհրդարանական ընտրություններից հետո, նա կարող է այլ պաշտոն զբաղեցնել:
Համացանցում հայտնվել է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը։
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։ -0-
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին