ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
Հայ գեղասահորդուհին վաստակել է 150,94 միավոր` զիջելով միայն երկու ֆրանսիացի գեղասահորդուհիներին։ Միաժամանակ, մրցումների առաջին օրվա արդյունքներով` Գալուստյանը զբաղեցրել է առաջին տեղը։
Գալուստյանի կարճ ծրագրի տեսանյութը
Գալուստյանի ազատ ոճի ծրագրի տեսանյութը
Մրցաշարն անցկացվում էր Լեհաստանի Տորուն քաղաքում հունվարի 10–15–ը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում