Երկրում իսկական հայաստանյան աշուն է, վայելե՜ք

02.11.2017, 10:30
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երկրում իսկական հայաստանյան աշուն է, վայելե՜ք

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Առաջիկա 5 օրերը կանցնեն արևառատ և բավականին տաք, իսկական հայաստանյան աշուն», – տեղեկացնում է  ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, նոյեմբերի 2–ից օդի ջերմաստիճանը կնվազի 2–4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2–3 աստիճանով։ Քամին կլինի արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։

Միաժամանակ նոյեմբերի 6–ից մարզերից շատերում և Երևանում սպասվում է անձրև։
Առաջիկա օրերին Երևանում ցերեկը կանխատեսվում է +16...+18 աստիճան, գիշերը` +6...+8։–0–