Երևանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար վիճակում է. անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան

27.12.2024, 17:30
Բաղրամյան պողոտան արդեն մի քանի ժամ արգելափակված է, ինչի հետևանքով Երևանում սարսափելի խցանումներ են
Երևանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար վիճակում է. անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան։ 

Նրանք պահանջում են հանդիպում Ազգային ժողովի ղեկավարության հետ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

«Մենք բազմիցս ենք դիմել Անդրանիկ Քոչարյանին՝ հանդիպելու, զրուցելու համար։  Նա անընդհատ հրաժարվում էր տարբեր պատճառներով։  Պայմանավորվել էինք հանդիպել այսօր։ Հիմա ասում է, որ միայն չորսին կընդունի։ Բայց մենք այստեղ չորսով չենք:  Մենք այստեղ 15-20 հոգի ենք։  Թող նա այնքան բարի լինի մեզ բոլորիս ընդունի։  Եթե կաբինետի չափը թույլ չի տալիս, թող գա մեզ մոտ»,- ասաց անհետ կորած զինվորների ծնողներից մեկը։