Երեքշաբթի` մայիսի 24–ի առավել ուշագրավ նորությունները

25.05.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 24–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի` մայիսի 24–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 24–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի երկու թիկնապահներին մեղադրանք է առաջադրվել հինգ անձանց դաժանաբար ծեծի ենթարկելու համար։

  • Երեքշաբթի` մայիսի 24–ին, կրկին մի կին էր մտել Հանրապետության հրապարակի շատրվանների կենտրոնական ջրավազանը։

  • Երեքշաբթի Երևանում հայտարարեց Բունդեսթագի փոխխոսնակ Էդելքար Բուլմանը  հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել հայ և թուրք ազգերի միջև հարաբերությունների կարգավորմանը։

  • Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ Հայաստանը մինչև ամսվա վերջ կգտնվի ցիկլոնի ազդեցության ներքո։ Նրա խոսքով` Հայաստանին մայիսի 23–ին իսկական տորնադո էր սպառնում։ Նա նշեց, որ եթե Գյումրիում քամին ուժեղանար 2–3 տոկոսով, ապա կառաջանար հզոր տորնադո։ -0-