Երեքշաբթի` հուլիսի 4–ի առավել ուշագրավ նորությունները

05.07.2017, 09:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հուլիսի 4–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի` հուլիսի 4–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հուլիսի 4–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Ապրիլյան պատերազմից հետո հակառակորդն առաջին անգամ ՏՌ-107 կայանքներ է կիրառել Արցախի հետ շփման գծում։ ՊԲ-ն պատասխանել է հակառակորդի արկակոծումներին` նրան կորուստներ պատճառելով։

  • ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց, որ մի քանի օրից ջերմաստիճանն էականորեն կնվազի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի հետևանքով։ Նշենք, որ Հայաստանի մարզերում և Երևանում ցերեկային ժամերին գրանցվել է մինչև +40 աստիճան։-0-