Ապրիլյան պատերազմից հետո հակառակորդն առաջին անգամ ՏՌ-107 կայանքներ է կիրառել
04.07.2017,
23:21
Հակառակորդը երեքշաբթի շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հակառակորդը երեքշաբթի շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ:
Հաղորդագրության համաձայն, նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի հանդեպ և ադրբեջանական կողմին նախազգուշացնում, որ պատասխանը լինելու է անհամարժեք»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-